Պաշտոնանկություններ ոստիկանությունում. ոստիկանապետը նոր նշանակումներ է արել

Հրապարակող՝

Osipyan

Ամենադիտվածներ

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը։

Տեղեկությունը հաստատեց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Նա նշեց, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով` ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ։

Աղբյուր՝ shantnews.am

 

Ամենաթարմ