fbpx
Քաղաքականություն

Պաշտոնազուրկ ՌՈ պետը Սերժ Սարգսյանի մտերիմն էր

Այսօր՝ փետրվարի 19-ին, նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Բաղդասարյանը պաշտոնին նշանակվել էր 2017 թվականին։

Մինչ այդ, տվյալ պահին գնդապետ Արթուր Բաղդասարյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Նշենք, որ վարչությունը ապահովում էր, կարելի է ասել՝ նախագահական անվտանգությունը, իսկ 2017-ին նախագահը Սերժ Սարգսյանն էր։

Բաղադասարյանը համակարգում էր Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակիցներին ու, կարելի է ենթադրել, որ ՀՀ 3-րդ նախագահը ՌՈ էր գործուղել իր հավատարիմ մարդկանցից մեկին։

Ստացվում է, որ ՊՆ ՌՈ պետի պաշտոնը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի մտերիմն էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ