fbpx
Կառավարություն
14:40 18/11/2019

Պաշտոնից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ու տեղակալները

ՀՀ վարչապետի որոշմամբ Մովսես Հակոբյանը ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են Կառավարոթյան e-gov պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից», – նշված է որոշման մեջ:

Վարչապետի որոշումներով ազատվել են նաև գլխավոր ռազմական տեսչի պաշտոնի տեղակալներ Վաչագան Ներսեսյանը և Կամո Քոչունցը: Որոշումների մեջ նշված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ