ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում մասնակցեց 2022 թվականի բյուջեի քննարկումներին։
Նա իր խոսքում նշեց, որ հաջորդ տարվա պաշտպանական բյուջեն 11 տոկոսով ավել է այս տարվա բյուջեից ու կազմում է 345 միլիարդ դրամ։
Վարչապետի խոսքով՝ իրենք հետևողականորեն շարժվում են պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով ու մեծացնում են զինվորական ծառայության գրավչությունը։
Փաշինյանն ընդգծեց, որ սահմանների պաշտպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն։ Նա նշեց, որ հեռանկարում կա՝ սահմանների պաշտպանությունը միայն սահմանապահ զորքերի միջոցով իրականացնելու տեսլականը։