fbpx
Իրավական

Պաշտպանները Քոչարյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին

Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին փոխել նրա խափանման միջոց կալանքը՝ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը:

Միջնոդությունը ներկայացրեց Արամ Օրբելյանը: Նա նշեց, որ ըստ ՍԴ որոշման՝ 35-րդ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, ճանաչվել է հակասահմանադրական: Ըստ պաշտպանների՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ դատարանը պետք է ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին ու ուրիշ որևէ խափանման միջոց չընտրի նրա նկատմամբ մինչև գործի քննության ավարտը:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ դատարանում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Ռոբերտ Քոչարյանը։

Դատական նիստին մասնակցում են նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, տուժողները: Մեղադրող դատախազներից ներկա են Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը և գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրակաանցնող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ