fbpx
Սպորտ

Ռեալի պաշտպանով լրջորեն հետաքրքրված է Ինտերը

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին, ով վարձակալությամբ այժմ հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում» հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում։

AS պարբերականի հաղորդմամբ՝ Հակիմին մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ խոստացել է պաշտպանին, որ վերջինս մշտական տեղ կունենա մեկնարկային կազմում։

Նշվում է, որ հենց սա է Հակիմիի համար որոշիչ դեր ունեցել՝ ընտրություն կատարելիս, քանի որ ֆուտբոլիստը չի ցանկանում մադրիդյան ակումբում լինել պահեստային խաղացող։

Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը Հակիմիի համար պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստին տալ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ