fbpx
Իրավական

Փաստաբանը՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբն այսօր ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց հրավիրել է հրատապ ճեպազրույց՝ փաստաբան Երեմ Սարգսյանի մասնակցությամբ։ Փաստաբանն անդրադարձել է Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը՝ նշելով, որ ձերբակալությունը կատարվում է հանցագործությունը կանխելու կամ դրանից անմիջապես հետո փախուստը կանխելու նպատակով․ այդ դեպքում այդ նպատակը բացակայում է։

«Չի կարող ձերբակալություն լինել 2010 թվականի դեպքի հետ կապված։ Եթե հանցագործություն եղել է, ապա չի կարող նպատակը լինել դրա կամ փախուստի կանխումը։ Գագիկ Խաչատրյանը 2019 թվականին, վարույթ իրականացնող մարմնի կանչով, կիսատ թողնելով բուժումը Գերմանիայի Դաշնությունում, վերադարձել է ՀՀ՝ տեղյակ լինելով, որ կոնկրետ քրեական գործ է քննվում իր վերաբերյալ։ Եթե ունենար փախուստի նպատակ, չէր վերադառնա»,-ասաց փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ