fbpx
Քաղաքականություն

Այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվում. Սուրեն Պապիկյան

Այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվում, եղել է աշխատանքային փաստաթուղթ ,որի մասին Ազգային ժողովի ամբիոնից խոսվել է։ Այս մասին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում այսօր անցկացրած խորհրդակցության ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այս պահին որևէ փաստաթուղթ առկա չէ: Ցանկացած առաջարկություն, որը կարող է հնչել երրորդ երկրի կողմից, միջնորդ երկրի կողմից, բնականաբար դա թղթային տարբերակով համ պիտի մեզ գա, համ գնա հակառակ կողմին: Ու այդ պրոցեսը չի ենթադրում, որ եթե այդ թուղթը եկել է այդ տեսքով, ապա դա ընդունելի է մեզ այդ տեսքով: Աշխատանքային պրոցես է: Բանակցությունները շարունակվում են: Հիմնական հատվածը դա Սև լճի հատվածն է, որտեղ որոշակի հատվածներում տեղակայված են հարևան երկրի զինվորները,բայց շատ տեղերում էլ իրավիճակը այլ է: Ուղղակի մեր հասարակությունը ստիպում է, որ մենք էլ խոսենք մեր դիրքերի մասին: Հիմա փորձում ենք բանակցային եղանակով հնարավորինս հանդարտ, առանց որևէ սրացման խնդիրը լուծել: Դրան ներգրավված են մեր ռուս գործընկերները, նաև ՀԱՊԿ գործընկերները: Դիվանագիտական խողովակներով հարցին պիտի լուծում տրվի»,- ասել է ՀՀ տարածքայինն կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտանակատար Սուրեն Պապիկյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ