fbpx
Խորհրդարան

Փաստի առաջ են կանգնել պետությունը և տնտեսվարողները. Հակոբ Արշակյան

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում այսօր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխության հարցն է: Հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին հարցրեց՝ գործող օրենքի պայմաններում ինչու՞ են ավտոներմուծողները որոշել աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաներ ներմուծել:

«Նույն հարցերը մենք ենք ուղղել ընկերություններին և անհատներին, որոնք օրենքի արգելքի պայմաններում ներմուծել են: Տարբեր պատճառաբանություններ կային: Ես չէի ցանկանա նրանց փաստաբանի դերը տանել: Հստակ է, որ ունենք իրավիճակ, երբ թյուրըմբռնման, տեղեկության ոչ լիարժեք լինելու պայմաններում ունենք փաստացի իրավիճակ, փորձում ենք դրան լուծում տալ: Փաստի առաջ են կանգնել պետությունը և տնտեսվարողները: Հետագայում այս հարցին այլևս չենք անդրադառնա»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ օրենքով պատուհան է տրվում այն մեքենաների համար, որոնք արդեն գնվել են, բերվել սահման:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ