fbpx
Հասարակություն

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

Մայիսի 18-ին, ժամը 05:23-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի բլոկների արտադրամասի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Դ․, ծնված 1986 թ.) Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել ձորը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ