Հասարակություն
10:22 16/03/2019

Պատահար Տավուշի մարզում. կան տուժածներ

Մարտի 16-ին` ժամը 04:28-ին, «911» ծառայության տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 01:55-ի սահմաններում Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս բերելու և ավտոքարշակին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ներքին Ծաղկավան գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ. Զ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտի մեջ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորներ Գ. Հ.-ը (ծնված 1991 թ.,) և Ս. Թ.-ը (ծնված 1986 թ.) տեղափոխվել են Իջևանի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել ավտոքարշակին:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ