fbpx
Սպորտ

Պատանի և երիտասարդ սուսերամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Իտալիայի Ֆոջիա քաղաքում այսօր մեկնարկել է Եվրոպայի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

40 երկրից հայտավորված 1250 մարզիկների թվում է մեր երկրի 6 ներկայացուցիչ:

Պատանիների մրցաշարին կմասնակցեն ճկասուսերակիր Համլետ Մխոյանը,խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Հովհաննես Մուրադյանը և Գրիգոր Մնացականյանը:

Մեր երիտասարդներից մարտուղյակ կելնեն Հենրիկ Բալիկյանը (ճկասուսեր) և Վահագն Գրիգորյանը (խոցասուսեր):
Առաջնությունը կավարտվի մարտի 3-ին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ