Եվրոպայի առաջնություն․ պատանի հայ սամբիստները մեդալներ են նվաճել-Azat TV
Սպորտ
13:20 09/12/2019

Եվրոպայի առաջնություն․ պատանի հայ սամբիստները մեդալներ են նվաճել

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ:

55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում և արժանացել արծաթե մեդալի, իսկ 42 կգ քաշային Արման Ալավերդյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի թիմը ԵԱ-ին մասնակցել է 9 մարզիկով ու 2 մարզիչով: Մեդալների համար պայքարել են 19 երկրների 173 մարզիկներ:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ