Քաղաքականություն

ԿԽՄԿ նախագահը պատասխանել է Արմեն Սարգսյանի՝ գերիների մասին նամակին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերն իր և իր ղեկավարած կազմակերպության լիարժեք ուշադրության ներքո են:

Նշելով, որ 1992 թվականից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակական գործուն ներկայություն է ունեցել տարածաշրջանում, Պետեր Մաուրերը մասնավորապես ասել է, որ 2020 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից կազմակերպությունը հանդես է եկել մարդասիրական օգնությամբ և պատրաստակամությունը հայտնել հետագա գործունեությունը ծավալել՝ միջազգային հանրության կողմից ԿԽՄԿ-ին տրամադրած մարդասիրական մանդատի շրջանակում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ