fbpx
Կառավարություն

Անհատական պատասխանատավություն խախտողները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ վարչապետ

Մայիսի 24-ին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իրենք այստեղ և պատժողական քաղաքականություն են վարելու և նաև բացատրելու են, որ պետք է ուշադիր լինեն բոլորը: Վարչապետը ընդգծել է, որ իրենք  խստագույն հսկողություն են սահմանելու անվտանգության կանոնների վրա հիմնարկ-ձեռնարկություններում, արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտի ընկերություններում:

«Մենք կնախընտրենք մարդկանց ներկայացնել, բացատրել, իմ համար ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ հիմա բանաձևը մեկն է` իրականության փոփոխության գործիքը անհատի փոփոխությունն է ամեն իրավիճակում, այդ թվում նաև կորոնավիրուսի վիճակում: Նաև վարչական որոշակի լծակներ կկիրառենք և այն բոլորը օբյեկտները, արտադրամասերը, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոները չեն պահպանի, դաժան ձևով փակվելու են, և ես հրահանգ եմ տվել, որ փակելիս չբավարարել 24 ժամով, պետք լինի, 1 ամսով էլ փակել և այդ իրավախախտների անունները պետք է հրապարակվեն»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ներկայացրել է  մի հետազոտության արդյունքներ, որում ասվում էր, որ ճիշտ դիմակ կրելու դեպքում վաարակվածության թիվը կարելի է հասցնել 0-ի:

Վարչապետը հավելել է, որ դիմակ պետք է կրեն բոլորը, այդ թվում խանութներում և գնորդները, և վաճառողները, մեքենաներում գտնվող մեկից ավելի անձինք:

«Խուճապի մատնվելու բան չկա, բայց մյուս կողմից մեր անհատական պատասխանատավությունը պետք է մեծանա և անհատական պատասխանատավություն խախտողները պետք է ենթարկվեն պատասխանատվության, և եթե խնդիրն այն է, որ մենք պետք է կիրառենք խստագույն վարչական պատասխանատվության միջոցներ, ապա մենք կկիրառենք»,- հավելել է Նիկոլ Փաշինյնաը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ