Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքի մասին ասաց` ինձ չի անհանգստացնում ընդդիմության կողմից հայտարարած հանրահավաքը:
«Ինձ համար այդ հանրահավաքներն իրականացնելու պատճառներն անհիմն են: Իհարկե, դա ընդդիմադիր ուժերի իրավունքն է, բայց այն պատճառաբանությունները, որոնք նրանք բերում են հանրահավաքը կազմակերպելու համար, անհիմն են»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Մակունցը բացառում է, որ առաջիկայում մանդատը վայր դնող պատգամավորներ կլինեն, Մակունցը պատասխանեց, որ բռնապետական համակարգում չեն գտնվում և չի կարող որևէ պատգամավորի մանդատի հետ կապված կարծիք ասել: