Պատերազմ է հայտարարված մեզ, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին․ Արարատ Միրզոյան

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
ararat mirzoyan

Ամենադիտվածներ

Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը։ Համաժողովի ընթացքում ՔՊԿ վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում ասաց․

«Ակնհայտ է, որ պատերազմ է հայտարարված մեզ, բայց մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ՝ որպես քաղաքական թիմի, ՔՊԿ-ին, այս պատերազմում կարելի էր և պարտվել: Պատերազմ են հայտարարում ոչ թե մեզ, ոչ թե մեր քաղաքական թիմին, պատերազմ են հայտարարում ՀՀ հեռանկարին, երազանքին: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ մենք պարտվելու իրավունք չունենք: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք, քանի դեռ մենք ունենք ՀՀ քաղաքացիների աջակցությունը», – ասաց Միրզոյանը:

Նա նաև հայտարարեց, որ այսօր ժողովրդավարության և ազատության բաստոնն աշխարհում Հայաստանն է, ոչ թե ԱՄՆ-ն կամ Եվրոպան:

Ամենաթարմ