Առավոտյան՝ 08:30-ից մեկնարկած դատարանների մուտքերն արգելափակողների ակցիան միացավ նաև Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Պատգամավորը, սակայն, ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ նշելով, որ կսպասի մինչև վարչապետի ելույթը:
Նա նշեց, որ չի հեռանա մինչև ակցիան չի ավարտվել: Նա հավելեց, որ պարզապես եկել է միանալու քաղաքացիներին: