fbpx
Իրավական

Պատգամավորի հանդեպ բռնության առաջնային մեղավորը ոստիկանությունն է․ Այվազյան

Դատապարտում եմ բռնությունը և կոչ եմ անում, որպեսզի բոլորը գնան համերաշխության ճանապարհով այս ծանր օրերին: Բռնարարքները պետք է կանխվեն պատկան մարմինների կողմից:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են սադրում, ծաղրում, հայհոյում, ապա բռնություն կիրառում ՀՀ ԱԺ պատգամավորի՝ Սիսակ Գաբրիելյանի հանդեպ:

Քստմնելի է երևույթը և վարվելակերպը, և հարիր չէ մեզ, մեր ազգին, հային, կարծես՝ դասեր չենք քաղել անցյալից ու հալած յուղի նման վարի ենք տալիս ամեն արժեք ու գաղափար, ինչ կպված է մեր պետականության ու մարդու հետ:

Առաջնայինն այդ մարդկանց չեմ մեղադրում, որ գնացել են նման քայլերի: Չնայած՝ կարծում եմ, որ այն ունի կազմակերպված բնույթ և իրենք են դա իրականացնում և պատասխանատվություն կրելու, սակայն դա էլ եմ մեկ կողմ դնում:

Այս ամենը տեղի է ունենում ոստիկանության ներկայությամբ և մեղավորությունը հենց իրենցն է առաջին հերթին:

Ցավոք, չի կանխարգելվում ի սկզբանե և Սիսակը սկսում է ինքնապաշտպանվել ու հարձակվել:

Կարելի է հետևություն անել, որ պետական ապարատը շոկային վիճակում է և համանման սադրանքները և պատկան մարմինների անգործությունը, անկարողությունը թույլ է տվել՝ ձևավորվի անպատժելիություն:

Հիմա դրան հետևում է անհանդուրժողականությունն ու բռնությունը: Կհաջորդի նաև արյունը:

Հարկավոր է կանխել: Եթե վարչակարգը չի կարողանում կանխի, ապա միգուցե՞ մենք՝ քաղաքացիներս ու այն ուժերը ջանք գործադրենք, ովքեր դեմ են բռնությանը, որպեսզի վերանա ու բացառվի այս խայտառակ իրավիճակը:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5124263397585513?__cft__%5B0%5D=AZVUIMlH-LTfmKd7k95G77ED3TKJ-Y3NmzRhTLSMqBhqwVs4tU_htD6XP2EV5aoqI41uepPIsbulJ5y7ltJJaQN2GKOzyU3ADT1rZImcKZMy1tNnFHSDD7RWYrtEXpJ4QUI&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ