fbpx
Իրավական

Պարգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի իմքայլական անդամներից մի քանիսը ՍԴ դիմում են ուղարկել՝ պահանջելով ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված դիմումների հայերեն տարբերակը, ու մի քանի շաբաթ է՝ պատասխան չեն ստացել։

Ըստ տեղեկությունների՝ դիմումները ՍԴ-ն ուղարկել է ընթացակարգային խախտումներով, այն է՝ ոչ բոլոր անդամներն են մասնակցել այդ որոշման կայացմանը։ Դատավորներից մի քանիսն այդ օրերին արձակուրդում են եղել և տեղյակ չեն եղել, որ նման դիմումներ են ուղարկվել միջազգային կառույցներ։ Ավելին, ենթադրվում է, որ ՍԴ անդամները պետք է փաստաթուղթը քննարկման առարկա դարձնեին հայերենով, դրանից հետո միայն թարգմանությամբ ուղարկեին միջազգային ատյաններ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ մեր լրագրողին հայտնել է, որ դիմումի պատասխանը չկա․ «Սա հիմք է տալիս մտածելու, որ ՍԴ-ն նման տարբերակ չունի։ Սա շատ տարօրինակ է, որովհետև այն դատավորները, որոնք պետք է ստորագրեին փաստաթղթի տակ, նախևառաջ պետք է առնվազն հասկանային դիմումի տեքստը, թե ինչի մասին է։ Ես չունեմ այն վստահությունը, որ ՍԴ բոլոր անդամներն այնպես են տիրապետում անգլերենին, որ կարող էին տեքստը կազմել հենց անգլերենով։ Սա մտահոգիչ իրավիճակ է»։

Ի դեպ, երբ մամուլում տարածվեց, որ դիմումները ՍԴ-ում չեն գրվել, այլ գրվել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, ՍԴ-ն հերքեց լուրը՝ նշելով, որ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ Քրօր․ 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ 8 դատավորի կողմից միաձայնությամբ ընդունված և հրապարակված աշխատակարգային որոշումների հիման վրա խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ