fbpx
Հասարակություն

Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

ՀՀ Ազգային ժողովը հայտնել է, որ Հայաստան ժամանած՝ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Ֆրանսիացի պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերն այցելել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել են Եղեռնը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը գրառում է կատարել հուշամատյանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ