fbpx
Քաղաքականություն

11:30 12/9/2019

Պատգամավորները կարտահայտվեն միայն խմբակցության ներսում քննարկումների ժամանակ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անընդունելի է համարում, որ մինչև այս կամ այն հարցի վերաբերյալ խմբակցության վերջնական դիրքորոշումը առանձին պատգամավորներ արտահայտում են տարբերվող տեսակետներ։

Որպես օրինակ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա բերեց հենց Ամուլսարի հանքի շահագործման հարցը և նշեց, թե ելքը գտնված է, և այսուհետ պատգամավորները կարտահայտվեն միայն խմբակցության ներսում քննարկումների ժամանակ և չեն հանրայնացնի իրենց կարծիքը մինչև վերջնական որոշումը։ Միևնույն ժամանակ պատգամավորը դա չհամարեց խոսքի ազատության ոտնահարում:

«Կոնկրետ Ամուլսարի հարցում և այլ աղմկահարույց հարցերում, ես կարծում եմ, որ չպետք է հանրային դառնա այդ դեմ արտահայտվողների կարծիքը։ Այսինքն` գոնե վերջնական թիմի հետ հասկանան՝ չունեն այդ ճանապարհը գնալու, նոր խոսեն։ Այսինքն` թիմը դեռ վերջնական եզրահանգման չի եկել, արդեն տեսնում ենք այլ կարծիքներ։ Ես չեմ ընդունում դա։ Պատգամավորը թիմի անդամ է, կրում է թիմի պատասխանատվությունը»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում

Վերեվ