fbpx
Քաղաքականություն

Ֆրանսիացի պատգամավորները լքում են ֆրանսթուրքական բարեկամության խումբը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վերջերս մի աղմկահարույց դեպք տեղի ունեցավ Անկարայում՝ կապված Եվրոպական Միության ղեկավարության կողմից Թուրքիայի մայրաքաղաք այցի հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին համապատասխան աթոռ չէր տրամադրվել ու արդյունքում ստացվել էր այնպես, որ ԵՄ պաշտնոյան, ըստ արարողակարգի, ավելի ցածր դիվանագիտական աստիճանով անձի համար նախատեսված տեղում էր նստել։

Այս դեպքից հետո Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարական բարեկամության խմբի ֆրանսիացի անդամները սկսել են լքել խումբը։

Twitter-ի իր էջում նման հայտարարությամբ է հանդես եկել ֆրանսիացի պատգամավոր Բրունո Քուեստելը, նշելով, որ դուրս է գալիս խմբից։ «Արդեն բավական է», – գրել է պատգամավորը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ