fbpx
Խորհրդարան

12:30 8/5/2019

Պատգամավորը ներկա չի եղել խորհրդարանի դահլիճում, բայց գրանցվել է. Համազասպ Դանիելյան

ԱԺ մայիսի 8-ի նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, ասաց, որ նիստի մեկնարկի ժամանակ արձանագրել է դեպք, երբ պատգամավորը ներկա չի եղել խորհրդարանի դահլիճում, բայց գրանցվել է, այսինքն՝ գործընկերն է նրա փոխարեն գրանցվել։

Գործընկերները նրան խնդրեցին հայտարարել պատգամավորի անունը , սակայն Դանիելյանը հրաժարվեց, բայց խոստացավ, որ եթե ևս մեկ անգամ կրկնվի նման դեպք, անպայման կհայտարարի

Նրան ելույթին ԱԺ նախագահը Արարատ Միրզոյանը արձագանքեց. «Իհարկե, կասկածի տակ չեմ դնում ձեր հայտարարությունը, պարոն Դանիելյան, բայց ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ այդ բարքերը, հատկապես մեկը մյուսի փոխարեն գրանցվելը, քվեարկելը, որոնք եղել են նախկինում, այլևս այս խորհդրարանում չեն կարող գործել։ Ես մեծ հույս ունեմ, որ այն, ինչ դուք նկատել եք, պարզապես թյուրիմացության արդյունք է»:

 

Վերեվ