fbpx
Իրավական

Պատգամավորը պատրաստվում է դատի տալ «Հրապարակ» օրաթերթին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ «Հրապարակ» թերթը հերթական սուտ տեղեկությունն է տարածում։ «Պատրաստվում եմ դիմել դատարան և հերքում պահանջել իրենց գրած բոլոր սուտ տեղեկությունների համար»,- գրել էր պատգամավորը։

Պատճառն այն է, որ վերոնշյալ օրաթերթը երեկ առավոտյան «Պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Մոսկվա-Երեւան ինքնաթիռում» վերտառությամբ հոդված էր հրապարակել: Նյութի մեջ նշված է, որ նույն ինքնաթիռի մեջ եղել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Ըստ թերթի օդանավում գտնվող աղբյուրի՝ երբ օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայում, Հայկ Սարգսյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել օդանավի ուղեւորների նկատմամբ՝ փորձելով նրանց հրմշտելով շրջանցել հերթն ու առաջինն իջնել օդանավից: Արդյունքում վիճաբանություն է առաջացել պատգամավորի եւ օդանավի որոշ ուղեւորների միջեւ, որոնց թվում են եղել նաեւ Վահե Հակոբյանն ու նրան ուղեկցող տղամարդը:

Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից մոտ մեկուկես ժամ անց թերթը զրուցել է Վահե Հակոբյանի հետ, ով նշել է, որ միջադեպ եղել է, սակայն Հայկ Սարգսյանը չի մասնակցել այդ միջադեպին:

Նույն նյութի մեջ նշվում է, որ ավելի ուշ իրենք պարզել են, որ միջադեպի իրական մասնակիցը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Արման Մադաթյանն (Մանչ) է եղել: Մադաթյանը ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) որդին է եւ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) փեսան: Թերթը նշել է, որ Արման Մադաթյանն է վիճաբանության բռնվել ուղեւորների հետ, որին մասնակից է եղել նաև Հայկ Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ