fbpx
Խորհրդարան

Պատգամավորը վարչապետին առաջարկել է բարձրացնել թաղման նպաստի չափը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանն առաջարկում է բարձրացնել պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի գումարի չափը: Պատգամավորը Facebook-ի իր էջում գրել է, որ այսպիսի առաջարկով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Առաջարկով դիմել եմ ՀՀ վարչապետին՝ վերանայել կենսաթոշակառույի մահվան դեպքում պետության կողմից տրամադրվող միանվագ նպաստի գումարի չափը, որը 2010թ. մինչ օրս կազմում է 200.000 ՀՀ դրամ»,- գրել է Մինասյանը:

Նա առաջարկում է պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի գումարի նոր չափ սահմանել, որը կկազմի նվազագույնը 250.000 դրամ:

https://www.facebook.com/sarik.minasyan/posts/2374074056034836

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ