fbpx
Սպորտ

Պատիվ եմ ունեցել խաղալ աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների հետ․ Սուարես

Ուրուգվայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ իրեն դուր էր գալիս խաղալ Նեյմարի հետ, ով, ըստ Սուարեսի, աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է։

«Պատիվ ունեցա իմ լավագույն տարիներից մեկը՝ որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, անցկացնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի՝ Մեսիի և աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստի՝ Նեյմարի կողքին։ Կյանքիս լավագույն պահերից մեկը նրանց հետ թրեբլ հաղթելն էր:

Ո՞վ չէր ցանկանա հանդես գալ այնպիսի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Նեյմարն է։ Բայց նա պատկանում է ՊՍԺ-ին, և դրանք բաներ են (տեղափոխություն այլ թիմ), որոնց մասին միշտ խոսում են տրանսֆերային պատուհանի ժամանակ», – ասել է Սուարեսը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ