fbpx
Աշխարհ

Արաբական պետությունների լիգան պատժամիջոցներ է նախապատրաստում Թուրքիայի դեմ

Al Monitor- ի սյունակագիր Մուստաֆա Սոմնեսը հայտնում է, որ Արաբական պետությունների լիգան պատժամիջոցներ է նախապատրաստում Թուրքիայի դեմ։

Նա հայտնել է, որ Թուրքիայի տնտեսությունը ներկա պահին բավականին թույլ է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Երկիրն ունի նաև ազգային արժույթի լուրջ խնդիրներ, որոնք 2018 թվականից ի վեր հարվածում են Էրդողանի ռեժիմին։ Թուրքիայում իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, քանի որ արաբական երկրները՝ ի դեմս Արաբական պետությունների լիգայի, տնտեսական պատժամիջոցներ են պատրաստում Անկարայի դեմ: Եգիպտոսը Թուրքիայի դեմ արաբական միացյալ քաղաքական գծի առաջնորդն է, ինչը ցույց տվեց նաև Արաբական պետությունների լիգայի վերջին հանդիպումը: Իհարկե, դեռ հարց է, թե որքանով կարող են արաբական պետությունները քայլեր ձեռնարկել Անկարայի դեմ, բայց Թուրքիայի տնտեսությունն այժմ չափազանց խոցելի է լայնամասշտաբ պատժամիջոցները անտեսելու կամ դիմակայելու համար »:

Այս մասին տեղեկանում ենք  Infoteka24 կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ