ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստին հայտնեց, որ Հայաստանում ապրիլին գրանցվել է մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ։
Խոսքն այստեղ շուրջ 180 միլիարդ դրամի մասին է (հաշվի առնելով նաև դրոշմանիշային վճարումները)։
Փաշինյանը նշեց, որ այստեղ մի խորամանկություն կա․ նախորդ տարի Կառավարությունը, կորոնավիորւսի համավարակով պայմանավորված, հնարավորություն է տրվել շահութահարկի կանխավճարներ չվճարել, որը ազդեցություն է ունեցել հավաքման վրա։