fbpx
Ժամանց

Ջեֆ Բրիջեսը պատմել է քաղցկեղի դեմ պայքարից հետո Հոլիվուդ վերադառնալու մասին

Դերասան Ջեֆ Բրիջեսը ներկա է գտնվել «Critics Choice Awards»-ին և հայտարարել Հոլիվուդ վերադառնալու մասին։ Այդ մասին հայտնում է Entertainment News-ը։

«Ես երկու տարի հիվանդ էի քաղցկեղով եւ COVID-19-ով։ Չէի մտածում, որ ընդհանրապես կառողջանամ, էլ ուր մնաց գործի վերադառնամ»,- իր խոսքում ասել է արտիստը։ Բրիջեսը պատմել է, որ իրեն հաջողվել է վերադառնալ ստեղծագործական գործունեությանը և նկարահանվել «Ծերունին» հեռուստասերիալում։ Միջոցառմանը նա ստացել է կարիերայի նվաճումների մրցանակը:

Բրիջեսի մոտ քաղցկեղ է ախտորոշվել 2020 թվականին։ Մեկ տարի անց դերասանի մոտ ռեմիսիա է սկսվել, և նրա առողջական վիճակը լավացել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ