Հասարակություն
20:40 07/09/2019

Պատմության ամենահզոր զորավարները և Խաչակրաց արշավանքները

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկարներում պատկերված են միջնադարյան պատմության ամենահզոր զորավարներից Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը և մուսուլմանական աշխարհի առաջնորդ Սալահ Ադ-Դինը: Նրանց դիմակայությունը 3-րդ Խաչակրաց արշավանքի շրջանակներում (1189-1192թթ.) կարևորագույն էջերից է:

Այս երկու հզոր զորավարները բախվեցին 1191թ. սեպտեմբերի 7-ին Արսուֆի ճակատամարտում և 1192թ. Յաֆֆեյի ճակատամարտում: Երկու դեպքում էլ հաջողությունը Ռիչարդ 1-ին Առյուծասրտի մոտ էր, բայց նա, այնուամենայնիվ, չկարողացավ գրավել իրենց ռազմավարական նպատակ Երուսաղեմը:

Երկարատև պաշարումից հետո նա որոշ հատված գրավեց և հաշտություն կնքեց Սալահ Ադ-Դինի հետ: Հաշտության կնքմանը նպաստում էր այն, որ նրա զորքը հոգնատանջ էր եղել սիրիական և հրեական անապատներում, իսկ Անգլիայում գործընթացներ էին տեղի ունենում, որոնք սպառնում էին սեփական իշխանությանը:

Վերջիվերջո 3-րդ Խաչակչրաց արշավանքը, որը սկսվել էր Առյուծասիրտի և եվրոպական այլ առաջնորդների ղեկավարությամբ, 1192-ին ավարտվել էր առանց որևէ նշանակալի հաջողության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ