Քաղաքականություն

Թուրք ազգը պատռել և պատմության աղբամանն է նետել Սևրի պայմանագիրը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:

«Ժամանակը եկել է, որ Հայաստանի պետական մարմինները (իշխանությունները) ագրեսիվ ազգայնական քաղաքականությունը թողնեն և խելքները գլուխները հավաքեն»։ Հայտարարության մեջ նշվել է, որ Սևրի պայմանագրի նպատակն էր մասնատել Թուրքիան և վերջ դնել անկախությանը և ինքնիշխանությանը, սակայն թուրք ազգը «պատռել և պատմության աղբամանն է նետել այն»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ