fbpx
Հասարակություն

Պատմության մեջ այս օրը Մոլոտովը մեկնեց Բեռլին՝ բանակցելու Հիտլերի և Ռիբենտրոպի հետ

Դավիթ Ֆիդանյանը facebook-ի իր էջում գրել է․

«Նկարում պատկերված են ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը, Հիտլերը և Գուսթավ Հիլգերը:

1940թ. այս օրը նոյեմբերի 12-ին ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը այցելեց Բեռլին, որպեսզի բանակցի Ռիբենտրոպի և Հիտլերի հետ: Քննարկվում էր ԽՍՀՄ-ի և դաշնակից Գերմանիայի հետագա համագործակցության հարցերը և մասնավորապես ոչ ավել ոչ պակաս ԽՍՀՄ-ի միացումը «Եռակողմ պակտին» (Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա):

Գերմանական կողմը բանակցություններում Մոլոտովին հայտնել էր, որ Հիտլերը պլանավորում է դեսանտ իջեցնել Բրիտանական կղզու վրա: Նախատեսվող գործողությունը հետագայում ստանալու էր «Ծովային առյուծ» անվանումը: Հատկանշական է, որ նախատեսվող արդեն խորհրդա-գերմանական նոր համաձայնություններում Ռիբենտրոպը հետևյալ կետն էր նշում «Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, ԽՍՀՄ-ը պարտավորվում են ճանաչել միմյանց ազդեցության գոտիները»:

Ինչպես և պատերազմի մեկնարկից 8 օր առաջ կնքված Խորհրդա-գերմանական Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, այնպես էլ ապագա պակտը ունենալու էր գաղտնի կետեր, որոնցով ազդեցության գոտիների բաժանում էր լինելու: Ըստ այդ պակտի՝ Խորհրդային կողմի ազդեցության տակ էր հայտնվելու Հնդկական օվկիանոս տանող տարածաշրջանը:

Օրեր անց, երբ Մոլոտովը վերադարձել էր Մոսկվա, նոյեմբերի 25-ին գաղտնի խողովակներով գերմանական կողմին հնչեց պատասխան, որի գլխավոր կետը այն էր, որ ԽՍՀՄ-ի ազդեցության գոտին լինի ոչ թե Հնդկական օվկիանոսի ավազանը այլ, ոչ ավել, ոչ պակաս, Պարսից ծոցը: Բացի դա՝ պահանջվում էր գերմանական զորքերի դուրս բերումը Ֆինլանդիայից: Նաև ցանկություն կար տիրել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներին և տեղակայել այդտեղ ռազմաբազաներ: Բացի դա՝ դեռ բանակցությունների ժամանակ խոսք էր եղել այն մասին, որ ԽՍՀՄ-ը ցանկանում է ազդեցության գոտի վերցնել Բուլղարիան և Բալկանները: Երբ խոսք է եղել այն մասին, որ ԽՍՀՄ-ը չափից շատ է պահանջում, Մոլոտովը նշել է, որ պատերազմի արդյունքում Գերմանիան արդեն իսկ հսկայական շահել է, ինչին ի պատասխան Հիտլերը նշել է

«Մենք պատերազմում ենք, իսկ դուք՝ ոչ»:

Այսպիսով այս բանակցություններից և հետագայում այն բանից, երբ գերմանական կողմը անպատասխան թողեց ԽՍՀՄ-ի առաջարկները նոյեմբերի 25-ին արված՝ պարզ էր դառնում, որ երկու դաշնակիցների միջև համաձայնությունը չի կայանալու և նրանց միջև պատերազմը անխուսափելի է: Այդ մասին Հիտլերը խոսեց դեկտեմբեր ամսին իր ներքին հանդիպումների ժամանակ..․»։

https://www.facebook.com/photo.php?fbid=2613082068741051&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ