fbpx
Հասարակություն
01:00 16/12/2019

Պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդուն Պոլսո պատրիարքի հայտարարությունները չեն զարմացնի․ Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Արդեն երրորդ զանգն եմ ստանում՝ Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով: Իհարկե չեմ մեկնաբանելու մի քանի գործոններից ելնելով: Նշեմ դրանցից երկուսը.

Ա. Չեմ ապրում Թուրքիայում և չեմ տիրապետում տեղի իրավիճակին, հարաբերություններին, դրանց կառուցվածքին և նրբություններին:

Բ. Թեմա չեմ փնտրում եկեղեցուն ինչ-որ բան ասելու համար: Իմ հակասությունները եկեղեցու հետ ոչ թե հուզազգայական դաշտում են, այլ ինձ համար շատ ավելի կարևոր՝ պետություն-եկեղեցի հարաբերությունների, սահմանադրականության և աշխարհիկության խորքային դաշտերում:

Պոլսո պատրիարքի հայտարարությունները կարող են զարմացնել պատմությանն անծանոթ մարդկանց:

Պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդուն դրանք չեն զարմացնի»:

Արդեն երրորդ զանգն եմ ստանում՝ Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հայտարարությունը մեկնաբանելու…

Gepostet von Vahram Toqmajyan am Sonntag, 15. Dezember 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ