fbpx
Ժամանց

Պատմություն անպատասխան սիրո մասին Թայլոր Արարիչ/դը Քրիեյթոր/ (Tyler the Creator)

Թայլոր դը Քրիեյթորը ամերիկյան ռեփեր է, ով թողարկեց իր չորորդ ալբոմը Flower Boy անվանումով 2017 թ. ։ Ալբոմում խոսվում է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ՝ դեպրեսիան, միայնությունը, սեռականությունը, սերը, բարեկամությունը, նյութապաշտությունը և համբավը:
Flower Boy-ը Թայլերի թողարկած ալբոմներից այն միակն է, որ գնահատվել է քննադատների կողմից։ Մի քանի երգեր կան, որոնք իսկապես առանձնանում են մնացած երգերից և See you again (Շուտով կհանդիպենք) երգը ևս դասվում է այդ շարքին: Երգում նկարագրված է այն ցավը, որ զգում ես սիրած մարդու մասին երազելիս։ Թայլերը երգում է իր կատարյալ սիրո օբյեկտի մասին, որը կարծես երբեք չի լքում նրա երևակայությունը։ Նրա երգերի հետաքրքիր բառախաղը, գործիքավորման տարօրինակ լուծումները և երևակայական տեսահոլովակները այն ամենն են, որոնց շնորհիվ նա առանձնանում է մյուս ռեփերների խմբից։ Տվյալ երգի բառերը ներկայացնում են այն խնդիրը, որ ունենում ենք այն ժամանակ, երբ որևէ մեկին դարձնում ենք պաշտամունքի առարկա և մեր պատկերացումով այդ «իդեալական» մարդը չի արդարացնում մեր սպասումները։ Այսպիսով, հայտնվում ենք անպատասխան սիրո թակարդում և անդադար սկսում ենք երազել այդ կերպարի մասին։ Թայլերը այս գործի մեջ արտահայտում է այդ անպատասխան սերը՝ իր երևակայության մեջ ստեղծված կերպարի հանդեպ։ Հենց դրանով էլ այս գործը կարելի է համարել չափազանց կրեատիվ և ինչ-որ տեղ էլ հանճարեղ։

Այս մասին տեղեկացնում է laviasco.com կայքը։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ