Ֆրանսիայի ազգային հավաքականի և «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է մասնակցել 2020 թվականի Օլիմպիական խաղերին, որոնք տեղի են ունենալու Տոկիոյում։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ն։
«Ցանկանում եմ Եվրոպայի չեմպիոն դառնալ Ֆրանսիայի հավաքականի հետ, բայց Եվրո 2020-ից հետո պատրաստ եմ մասնակցություն ունենալ նաև Օլիմպիական խաղերին»,-ասել է Մբապեն։
Նշենք, որ Եվրո-2020-ը տեղի է ունենալու հունիսի 12-ից հուլիսի 12-ը, իսկ Օլիմպիական խաղերը՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: