Սպորտ

Ես միշտ նորմալ եմ ընդունել պահեստային լինելը. Ինձ համար դա խնդիր չէ. Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է ակումբ մնալու մասին:

Ֆուտբոլիստը հայտնել է, որ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից» այս ամռանը և պատրաստ է մնալ պահեստայինների նստարանին։

«Մամուլում հայտնվել են ակումբի նախագահի խոսքերը որոշ խաղացողների եւ կազմի հնարավոր փոփոխությունների մասին, բայց ակումբում ինձ ոչ ոք չի ասել, որ ցանկանում են ինձնից ազատվել։ Եթե ակումբը ցանկանում է դա, ավելի լավ կլիներ ասել ինձ, քանի որ ես ցանկանում եմ մնալ»,-ասել է ֆուտբոլիստը։

Սուարեսը հավելել է, որ նորմալ է ընդունում պահեստային լինելը և դա իր իր համար խնդիր չի, և եթե մարզիչն այդպես ցանկանա, ապա ինքը կընդունի մարզչի որոշումը:

Այս մասին տեղեկանում ենք El Pais-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ