fbpx
Երևան

Հայաստանի համար ավտոբուսները պատրաստվում են ամբողջ թափով․ Մարության (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար պատվիրված 211 ավտոբուսները:

Նա նշել է, որ ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչև ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով:

Մարությանը հիշեցրել է, որ ըստ պայմանագրի՝ ավտոբուսները Երևանում են լինելու այս տարվա աշնանը։ «Այնպես որ, մեր խոստացած ժամանակացույցով տրանսպորտի արմատական ռեֆորմը առաջ ենք տանում», – գրել է քաղաքապետը:

Նա նաև լուսանկարներ է հրապարակել կատարվող աշխատանքներից ու ավտոբուսներից լուսանկարներ է հրապարակել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ