Հունվարի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանում պապական նվիրակ՝ եպիսկոպոս Փաուլո Բորջիայի հետ։ Հանդիպումը, որը նշանավորվեել է ջերմ և խորհրդանշական շփումներով՝ ընդգծելով Հայ Առաքելական Եկեղեցու և Վատիկանի միջև շարունակական համագործակցության կարևորությունը։ Լիբանանի քաղաքական անորոշության ֆոնին այս հանդիպումը հետաքրքիր նշանակություն է ստանում։
Պապական նվիրակը Հայրապետին փոխանցել է Ֆրանցիսկոս Պապի Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքները՝ ուղեկցված անձնական նամակով։ Այս ուղերձը հաստատում է Վատիկանի հետաքրքրվածությունը՝ աջակցելու Լիբանանում միջկրոնական երկխոսությանն ու ազգային կարևորության խնդիրների լուծմանը։ Քննարկման հիմնական թեման Լիբանանի առաջիկա նախագահական ընտրություններն են, ինչը նախատեսված է հունվարի 9-ին։
Երկրում նախագահի պաշտոնի երկարատև բացակայությունը խորացրել է քաղաքական անկայունությունն ու տնտեսական դժվարությունները։ Լիբանանի յուրահատուկ կոնֆեսիոնալ համակարգը, որով նախագահի պաշտոնը հատկացվում է Լիբանանի Մարոնի քրիստոնյաներին (արևելյան-քրիստոնեական եկեղեցու հետևորդներ, որոնք կազմում են Լիբանանի արաբ ժողովրդի գլխավոր համայնքներից մեկը), դարձնում է ընտրությունը բացառիկ կարևոր՝ ինչպես քրիստոնեական համայնքների, այնպես էլ տարածաշրջանային դինամիկայի համար։
