fbpx
Հասարակություն

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Հռոմի Պապին

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հանդիպում է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ։

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Մարաշլյանը մի շարք այլ հանդիպումներ էլ է ունեցել, այդ թվում՝  Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։

Հանդիպումների ընթացքում արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգության, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնգձգությունների մասին թեմաներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ