fbpx
Առողջապահություն

Պատվաստանյութը կանխում են նաև Դելտա շտամից մահացությունը․ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Շոտլանդիայում անցկացված մի հետազոտության՝ կապված պատվաստվելու հետ։

Նա նշում է, որ շուրջ 1,5 միլիոն մեծահասակների շրջանում անցկացվել է հետազոտություն, որի արդյունքներով՝ AstraZeneca-ով ու Pfizer-ով պատվաստումները հավասարապես արդյունավետ են՝ կորոնավիրուսի դելտա շտամից մահացությունը կանխարգելելու գործում։

Նրա խոսքով՝ պատվաստման 2-րդ դոզան ստանալուց 14 օր հետո Դելտա շտամից մահացության կանխարգելման արդյունավետությունը 90 (AstraZeneca-ի դեպքում) կամ 91 (Pfizer) տոկոս է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ