fbpx
Առողջապահություն

Փոփոխություններ օտարերկրյա քաղաքացիների համար պատվաստման գործընթացում․ ԱՆ

Հոկտեմբերի 26-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել է, որ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ:

«Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ