fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում պետական ծառայողների ու բազմաթիվ բժիշկների համար պատվաստումը պարտադիր է դառնում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ավարտվել է ամերիկացիներին համոզելու ժամանակը ու այժմ պետք է իշխանությունն օգտագործելով ստիպեն քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Բայդենն ասել է, որ այսուհետ բոլոր պետական աշխատողները, ինչպես նաև պետությունից ֆինասավորվող առողջապահական հաստատությունների աշխատակիցները պետք է պարտադիր պատվաստում անցնեն։

Ինչպես նաև խոշոր տուգանքներ են սպառնում 100-ից ավել աշխատակից ունեցող այն ընկերություններին, որոնց աշխատակիցները պատվաստված չեն ու չունեն շաբաթական թեստավորման բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։

ԱՄՆ նախագահը նշել է, որ նոր հրամանագիրը կտարածվի շուրջ 100 միլիոն մարդու վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ