Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա կոչ է արել պատվաստվել և փրկել կյանքեր, պատվաստվել և վերջ դնել համավարակին։
Ավանեսյանը նշել է, որ պետությունն անում է և շարունակելու է անել ամեն ինչ, որպեսզի քաղաքացիներին ապահովվի պատվաստանյութով։

