fbpx
Աշխարհ

Գերմանիան իր պատվիրակությանը զգուշացրել է COP27-ում եգիպտական լրտեսների մասին

Գերմանիայի դաշնային ոստիկանությունը (BKA) գերմանական պատվիրակությանը զգուշացրել է Եգիպտոսի COP27 բնապահպանական գագաթաժողովում եգիպտական հատուկ ծառայությունների հնարավոր լրտեսման մասին։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

BKA-ն էլեկտրոնային նամակում պատվիրակներին նախազգուշացրել է եգիպտացի գործակալների բացահայտ և ծածուկ լրտեսման մասին՝ լուսանկարահանման և տեսանկարահանման օգնությամբ, նշել է աղբյուրներից մեկը։

Նրա խոսքով՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Եգիպտոսում մարդու իրավունքների իրավիճակի մասին մեկնաբանությունները լրտեսման սպառնալիք են առաջացրել։

Գերմանացի երկու այլ պաշտոնյաներ հաստատել են, որ նախազգուշացումն արվել է, բայց հրաժարվել են նշել դրա կոնկրետ ձևակերպումը։

Ոստիկանությունը նախազգուշացման մեջ տեղեկացրել է, որ պատվիրակների խոսակցությունները կարող են ձայնագրվել, Եգիպտոսի պետությանը մոտ մարդիկ կարող են փորձել խափանել գերմանացիների կազմակերպած միջոցառումները՝ սադրիչ գործողությունների միջոցով։

COP27-ի երեք գերմանացի մասնակից հասարակական կազմակերպություններից և արդյունաբերական հատվածից նշել են, որ այլ մասնակիցներից և պատվիրակություններից բանավոր նախազգուշացում են ստացել հնարավոր լրտեսման մասին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ սպասում է, որ մասնակիցները կարող են աշխատել և բանակցություններ վարել անվտանգ պայմաններում։ «Այդ նպատակով մենք մշտական շփման մեջ ենք եգիպտական կողմի հետ»,- ասել է պաշտոնյան՝ չնշելով անունը։

Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ բանտային իշխանությունները կապահովեն Աբդ-էլ-Ֆաթահի բուժօգնությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ