Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական մի շարք անձանց ու ընկերությունների նկատմամբ։
Այս մասին հայտարարություն է տարածել Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Դրանում ասվում է 15 անձանց և 9 ընկերությունների կամ կազմակերպությունների մասին։
Այդ անձանց թվում է նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ինչպես նաև ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կազմակերպությունների ցանկում է հայտնել նաև Միացյալ ավիաշինական կորպորացիան: