Փոլ Մանաֆորտը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Միացյալ նահանգներում 4 տարվա ազատազրկման է դատապարտվել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը:

Նա պետք է նաև 50 հազար դոլար տուգանք և 24 մլն դոլար փոխհատուցում վճարի: Մանաֆորտը համարվում է ամերիկյան ընտրություններում ռուսական հնարավոր միջամտության գործով կարևոր դեմքերից մեկը, սակայն այս գործը, որով նա դատապարտվել է, կապ չունի դրա հետ:

Մանաֆորտը մեղադրվում է պետության դեմ դավադրության, փողեր լվանալու, սուտ ցուցմունք տալու և կարևոր տեղեկատվություն թաքցնելու համար:

Աղբյուրը՝ shantnews.am

Ամենաթարմ