fbpx
Իրավական

Պավել Մանուկյանի նկատմամբ սանկցիան վերացավ․ նա դատարանում է

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստին դատարանը հետազոտում է իրեղեն ապացույցները:

Նախ փաթեթավորումից հանվեց մի կարաբին: Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն ասաց, որ ըստ մեղադրանքի՝ դա այն կարաբինն է, որից արձակված կրակոցից զոհվել է ոստիկան Յուրի Տեփանոսյանը:

Հիշեցնենք՝ սպանության համար մեղադրվում է Սմբատ Բարսեղյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց Բարսեղյանին՝ զենքը ծանո՞թ է:

«Զինատեսակը ծանոթ է, բայց չգիտեմ՝ իմ մոտ դա՞ էր եղել, թե՞ ոչ»,-ասաց Սմբատ Բարսեղյանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը վերացրեց ամբաստանյալ Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված սանկցիան, նրան թույլ տվեց վերադառնալ և մասնակցել նիստին, քանի որ հանրային պաշտպանի գրասենյակից որպես Մանուկյանի և Արմեն Բիլյանի շահերի պաշտպան ներկայացել է հանրային պաշտպան Լուսինե Ասլանյանը:

Պավել Մանուկյանը, ի պատասխան դատավորի հարցին, թե կարո՞ղ է իրեն պատշաճ պահել դատարանում, դրական պատասխան տվեց:

Հիշեցնենք` դատարանը նրա նկատմամբ սանկցիա էր կիրառել և տասնհինգ ժամով հեռացրել էր նիստից: Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ կիրառված սանկցիան վերացնելու պաշտպանի միջնորդությունը դատավոր Մակյանը մերժեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ