fbpx
Քաղաքականություն

Սաղաթելյանը մոռացել է, երբ իր խմբակցությունը և ընդդիմադիր գործընկերները փախան նիստերի դահլիճից․ Չախոյան

Իշխան Սաղաթելյանի մոտ հիշողության ակնհայտ խանգարումներ են նկատվում։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ տարոն Չախոյանը՝ նշելով, որ նա Ֆրանսիայի հրապարակից քիչ առաջ հայտարարել է՝

«Տղա են, թող գան․․․ եկող շաբաթ իշխանությանը հրավիրում ենք խորհրդարան՝ արտահերթ նիստի»։

«Համացանցում՝ ոստիկանությունից փախչող վազքի չեմպիոնի մեմ դարձած Իշխան Սաղաթելյանը հավանաբար մոռացել է մայիսի 4-ի ԱԺ նիստը, երբ իր խմբակցությունն ու ընդդիմադիր գործընկերները փախան նիստերի դահլիճից։

Իշխանությունն այսօր էլ կգնա խորհրդարան, իսկ դուք մայիսի 4-ից դեռ փախած եք»,- գրել է Չախոյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ