fbpx
Աշխարհ

Պաղեստինի նախագահը հանդիպում կունենա Պուտինի հետ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն օգոստոսի 12-14-ը կայցելի Մոսկվա, իսկ օգոստոսի 13-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

Դիվանագետի խոսքով՝ քննարկման հիմնական թեման լինելու է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։

«Իրավիճակը Գազայում: Նրանք կխոսեն Ռուսաստանի դերի մասին, թե ինչ կարելի է անել։ Մեր վիճակը շատ ծանր է, իսկ Ռուսաստանը մեզ հարազատ երկիր է։ Մենք պետք է խորհրդակցենք»,- ասել է Նոֆալը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ